Վերջին որոնումներ
Վերջին որոնումներ
«Թուրվանդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերությունը զբաղվում է շինարարական նյութերի ներկրմամբ, մեծածախ ու մանրածախ վաճառքով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
«Թուրվանդ» ընկերության հիմնական նպատակն է սպառողին ապահովել որակյալ ապրանքով, որպեսզի նա կարողանա ստեղծել իր երազած հարմարավետությունը։ Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ ընկերությունը իր գործունեության յուրաքանչյուր փուլում կարևորում է որակը՝ այն համարելով հաճախորդների վստահության հիմքը։
Հետզհետե ավելացնելով գործունեության շրջանակները՝ ընկերությունը 2017 թվականից սկսել է զբաղվել երկաթյա դռների արտադրությամբ։ Սեփական արտադրության ստեղծման մեկնարկը պայմանավորված է եղել ընկերության՝ տեղական արտադրությունը զարգացնելու և հայկական տնտեսությունը խթանելու ձգտմամբ։
Տարի շուկայում
Հաճախորդների գոհունակություն
Ապրանքները հասնում են հաճախորդներին անվտանգ և ժամանակին։
Խորհրդատվությունը մատուցվում է ըստ հաճախորդի կարիքների և պահանջների։
Ապրանքը հնարավոր է վերադարձնել 14 օրվա ընթացքում։
«Թուրվանդ» ՍՊԸ-ն մի շարք կազմակերպությունների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում և բնակչությանը մշտապես ներկայանում է լայն ապրանքատեսականիով և մի շարք բարձրակարգ ծառայություններով:
Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ներքին հարդարման նյութերի՝ պաստառների, սալիկների և լամինատե հատակների ներմուծումն ու վաճառքն է
Բացի ներքին հարդարման պարագաներից, ընկերությունը ներմուծում է նաև պատուհանագոգեր, սանտեխնիկա, սանիտարական կերամիկա, տաքացուցիչներ և լոգարանի չորանոցների լայն տեսականի։ Ներկրված ապրանքների իրացումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
«Թուրվանդ» ՍՊԸ-ն առաջարկում է մեծ և բազմազան ապրանքատեսականի, որը բավարարում է շինարարական բոլոր կարիքները, ներառյալ ներքին հարդարումն ու պրոֆեսիոնալ լուծումները։ Ընկերությունը տրամադրում է որակյալ և մատչելի ապրանքներ՝ միջազգային և տեղական լավագույն արտադրողներից, ինչն էլ դառնում է հաճախորդների վստահության գրավականը։
Փորձառու թիմը ապահովում է բարձրակարգ սպասարկում բոլոր խանութ-սրահներում՝ հաճախորդի ընտրությունը դարձնելով հեշտ և հարմարավետ։ Բացի այդ, սեփական արտադրությունը և հաճախորդի անհատական պահանջներին համապատասխանեցված լուծումները (B2B ծառայություններ, երկաթյա դռներ) առավելություն են ստեղծում շուկայում և աջակցում հաճախորդին իր ծրագրերն իրականացնելու ընթացքում։
Ընկերությունը Հայաստանի սպառողներին ներկայանում է խանութ-սրահներով, որոնք իրենց չափերով, տեսականու բազմազանությամբ, սպասարկման մակարդակով և ընտրության հարմարավետությամբ ձևավորում են շինարարական ապրանքների և ծառայությունների ընտրության նոր մշակույթ Հայաստանում։
Իր ընդարձակ և հարմարավետ խանութ-սրահները գործում են Գյումրիում, Երևանում և Վանաձորում։